Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 179 զանգ:
Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանն ուղղված պետական ծրագրերին, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ու կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը վերաբերող հարցերով:
Բաց թողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 57 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։
Նշվում է, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: