Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։
Քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։
Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։