«Թալիբան» արմատական շարժումը ամբողջությամբ վերցրել է Աֆղանստանի հյուսիսային Փանջշեր նահանգի վերահսկողությունը, որը թալիբներին ընդդիմացող ուժերի վերջին հենակետն էր: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը՝ ներկայացնում է ТАСС-ը:
Աֆղանական Asvaka գործակալությունն էլ հայտնել է, որ թալիբներն արդեն իրենց դրոշն են բարձրացրել Փանջշերի նահանգապետարանի շենքի վրա:
Միաժամանակ Աֆղանստանի Փանջշեր նահանգում հաստատված Ազգային դիմադրության ճակատը հերքել է «Թալիբան» շարժման հայտարարությունը՝ տարածաշրջանն իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին, և վստահեցրել է, որ կշարունակի դիմադրել թալիբ զինյալներին:
Փանջշերում արմատականներին դիմադրող ուժերին ղեկավարում է դաշտային հրամանատար Ահմադ Մասուդը: Նրան աջակցելու կոչ է արել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, որն ինքնակամ իրեն հայտարարել է պետության ղեկավար: