Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում հարց կա, թե Հայաստանի ո՞ր լրատվամիջոցն են համարում առավել հուսալի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
Հարցումների համաձայն՝ առաջին տեղում Հանրային հեռուստաընկերությունն է. հարցախույզին մասնակցածների 23 տոկոսը առավել հուսալի է համարել Հանրային հեռուստաընկերությունը:
11 տոկոսը տվել է «Շանթ», իսկ 9 տոկոսը՝ «Արմենիա» հեռուստաընկերության անվանումը:
«Ազատություն» ռադիոկայանը հանգրվանել է վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում (5%):