Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում ներառված է նաև «COVID-19 և պատվաստում» թեման՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին՝ 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների՝
• 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը:
• 17%-ը կողմ է պատվաստումների մասին ավելի շատ խոսելուն:
Հարցվածների`
• 68%-ը բավարարված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկատվության բովանդակությամբ:
• 54%-ի կարծիքով` զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությունը:
• 52%-ը բարձր է գնահատել պատվաստումների արդյունավետությունը:
Պատվաստված քաղաքացիների`
• 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել՝ առողջության մասին մտահոգվելով, 9%-ը՝ արտերկիր մեկնելու համար:
• Շուրջ 62%-ը նշել է, որ COVID-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է:
• 69%-ին մտահոգում են կորոնավիրուսի նոր շտամները:
• 68%-ի կարծիքով` պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը:
Տվյալները հավաքվել են Հայաստանի ամբողջ տարածքում 2021 թվականի հուլիսի 21-30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցներով:
Հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով։