-Քասախի համայնքապետը մեղադրյալ է չորս գործով ու այժմ՝ ստորագրությամբ չհեռանալու դիմաց ազատության մեջ է: Նրա մասնակցությամբ վերջին աղմկոտ միջադեպը հունիսի 20-ի արտահերթի հետ կապված էր: Պատիվ ունեմից պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը նախընտրական շրջանում համագյուղացիներին հորդորել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, սպառնացել՝ հակառակ դեպքում կքանդի պետական միջոցներով արված ասֆալտը:
-Ըստ իրավապահների, Մկրտչյանը նաև անօրինական սխեմաների կիրառմամբ համայնքին պատկանող հողատարածքներ է օտարել, ապօրինի շինարարության վրա աչք փակել: Ըստ հայտարարագրի էլ՝ 11 անշարժ գույք ունի:
-Քառորդ դար գյուղը ղեկավարող ու այժմ էլ պաշտոնավարումը շարունակող Արամ Մկրտչյանի հետ կապված քրեական գործերի մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: