-Վերջին շրջանում անհանգիստ է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա մատույցներում: ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը թալիբների համար լավ հնարավորություն դարձավ երկրում իրենց իշխանության հաստատման համար: Գործող կառավարությունը, ըստ էության, լուրջ դիմադրություն ցուցաբերելու ուժ չուներ՝ հատկապես, որ Վաշինգտոնն առանց ալևայլությունների հասկացրեց՝ չի աջակցելու թալիբանի դեմ պայքարող ուժերին:
-Թեև նախագահ Բայդենի համոզմամբ, ԱՄՆ-ն ճիշտ վարվեց զորքերը Աֆղանստանից հանելով, փորձագետները թալիբանի հաղթանակը Վաշինգտոնի պարտություն են որակում: Ինչ իրավիճակ է մեր հարևան տարածաշրջանում և ինչպես ամեն ինչ սկսվեց ու ինչով ավարտվեց: Լուրերի կիրակնօրյա անդրադարձը: