-Վերադառնանք Հայաստան ու տեղափոխվենք մարզեր, որտեղ բնակարանի ջեռուցման հարցն ավելի սուր է, քան Երևանում: Նախ, որոշ շրջաններում ձմեռներն ավելի խիստ են, հետո էլ անհամեմատ շատ են տունը փայտով ջեռուցողները: Իսկ դա ոչ միայն անհարմար է, այլև անարդյունավետ:
-Այդ պատճառով էլ կառավարությունը, համայնքներն ու ՄԱԿ-ի ազգային զարգացման ծրագիրը միավորել են ջանքերը, որպեսզի մարզերում նվազեցնեն ջերմության կորուստը:
-Բնակելի շենքերի ջերմաարդիականացման մեթոդն ու աշխատանքների իրականացման մանրամասները Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: