Սեպտեմբերի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2684 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2695 մարդ, մահացել է 83 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 562627, այստեղից ապաքինվել է 509181 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7732:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38625 փորձարկում, այդ թվում՝ 22317-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16308-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.95% է, վերջին 14 օրվանը՝ 9,46%, վերջին 7 օրվանը՝ 8.6%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 285 742 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25670 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 102 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7061 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2453 անձ: