Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:
«Լուրերի» նկարահանող խումբը Երևանի Արշակունյաց պողոտայում հետևում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգայցին:
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ Գոռ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերջին 17 օրվա ընթացքում իրականացվել է 1160 մշտադիտարկում Երևան քաղաքում, կազմվել 100 արձանագրություն:
«Մեր վերահսկողական գործառույթների ընթացքում փորձում ենք իրազեկել մեր քաղաքացիներին և վարորդներին, որ հասարակական տրանսպորտը վարակի տարածման հիմնական աղբյուրը կարող է հանդիսանալ, և իրենք, դիմակները կրելով, կարող են վարակի հետագա տարածումը կանխել: Իհարկե լինում են միջադեպեր, որ մեր քաղաքացիները և վարորդները հրաժարվում են դիմակներ կրելուց: Հասկանալի է, շոգ է, բայց փորձում ենք մեր բացատրական աշխատանքների շնորհիվ իրազեկել, որ պարտադիր է այս պահին փակ տարածքում դիմակներ կրելը»,- ասաց Գոռ Հարությունյանը: