Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոչ միայն կուսումնասիրի ու կտուգանի, այլև գործունեությունը կկասեցնի. օրենքը խստացվել է:
Արմեն Մովսիսյան (ԲԸՏՄ ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ) - Փոփոխությունը մի շարք դրույթներ ա իրականացրել, որից մեկը՝ 29.1 կետը, որը տված ա լիազորություններ Բնապահպանության տեսչական մարմնին, գործողության և գործունեության կասեցման լիազորություն ա տրված, որը ուժի մեջ է մտնում 2021 թ. հոկտեմբերի 17-ից:
Օրենքը ընդունվել է դեռևս 2020 թ. հոկտեմբերի 6-ին՝ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով:
Արթուր Ասոյան (Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար) - Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում մենք հանդիպում ենք դեպքերի, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնեղ տնտեսվարող սուբյեկտի գուրծունեությունը, սակայն գործող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս:
Փոփոխությամբ իրավախախտումների դեպքում շրջակա միջավայրին կամ բնական ռեսուրսներին պատճառող վնասը հնարավոր է կանխել: Տեսչականին վերապահված է տվյալ գործունեությունն անհապաղ կասեցնելու իրավունք:
Արմեն Մովսիսյան - Այսինքն՝ երբ որ մենք դուրս ենք գալիս իր մոտից, նա նույն ձևով կշարունակի: Այս գործիքակազմը հնարավորություն է տալիս կանխելու շրջակա միջավայրին հասցված վնասը, որ կանխենք շրջակա միջավայրին հասցվող վնասը: Ինչքան էլ որ մենք կհաշվարկենք վնասը, կտուգանենք, ապա դրանից հետո մենք կկանխենք, կկասեցնենք իր գործունեությունը կամ գործողությունը:
«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով ստուգումները կամ դիտարկումները կարող են առնչվել ջրօգտագործման, ընդերքօգտագործման ոլորտներին, Կարմիր գրքում գրանցված բույսերին կամ կենդանիներին, քիմիական նյութերի օգտագործմանը, որսորդությանը՝ զենքի առգրավման իրավունքով:
Ստուգումների ընթացքում ցանկացած խախտում հայտնաբերելուց հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը օրենսդրությամբ սահմանված ժամանակ է տալիս տնտեսվարողին՝ իրավիճակը շտկելու համար, հետո միայն անցնում պատժիչ գործողությունների:
Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան