Մերձավան համայնքում 2021 թվականի համար հաստատված 2-րդ սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Ծրագրի շրջանակում ասֆալտապատվում են՝
Երևանյան խճուղու 2-րդ փողոցը
Երևանյան խճուղու 2-րդ փողոցի 1-ին փակուղին
Երևանյան խճուղու 4-րդ նրբանցքը
Երիտասարդության փողոցը
Շինաշխատանքներն իրականացնում է «ԱԴԻԲԵԿ» ՍՊԸ-ն: Սուբվենցիոն մյուս ծրագրով համայնքում ընթացքի մեջ են Երիտասարդության փողոցի գազաֆիկացման աշխատանքները: