Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ Արմեն Խաչատրյանը ժամանակակից կրթությանը երկու պահանջ է ներկայացնում. արդիական գյուղատնտեսական կրթություն և բարձր տեխնոլոգիական գիտությունների ուսուցում: Ըստ նրա՝ դա է պահանջում յուրաքանչյուր րոպե զարգացման նոր թափ ստացող գիտատեխնիկական աշխարհը:
Գավառի տարածաշրջանի՝ բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված երիտասարդների և արդեն գործող մասնագետների համար ոլորտի միջազգային փորձագետն անցկացրեց «Թվային համակարգերի նախագծում» թեմայով ոչ ֆորմալ դասընթաց-սեմինար: Բարդ թեմա՝ մատչելի մատուցմամբ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող մարզային կենտրոնների համար անհրաժեշտություն է առաջատար փորձագետների հետ աշխատելը, դասախոսությունների ու քննարկումների միջոցով նրանցից նոր գիտելիքներ ստանալը, որպես զարգացման կարևոր նախապայման նշեց բարձր տեխնոլոգիական կրթությամբ զբաղվող կենտրոնի ղեկավար Վարազդատ Ավետիսյանը:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան