Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244602 դեպք, որոնցից 228736-ը` առողջացած, 4904-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք:
Ունենք 522 առողջացած, 12 մահվան դեպք: