Իսպանիայից համաշխարհային քաղաքական ու մշակութային ոլորտի ականավոր գործիչները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը:
«Պատերազմի վայրագություններից տառապած այս ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն»,- գրել է Ջոն Ինյարիտուն:
Իսպանիայի քաղաքական գործիչ Ռաֆայել Լառեինան Անկախության տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել է արցախցիներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.
«Արցախի անկախության 30-ամյակի առիթով միանում եմ այս երկրի բոլոր բարեկամների բարեմաղթանքներին: Կիսում եմ ներկա իրավիճակի վերաբերյալ նրանց մտահոգություններն ու Եվրամիությանը կոչ անում հրաժարվել իր պասիվ դիրքորոշումից՝ ի դեմս Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքի»,- հայտարարել է քաղաքական գործիչը: