Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տեսչական մարմինները շարունակում են ստուգայցերը՝ պարզելու, թե ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր շրջել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, այցելել առևտրի և հանրային սննդի կետեր:
ՍԱՏՄ-ն վերջին երկու շաբաթում 140-ից ավելի ստուգայց է իրականացրել մայրաքաղաքում, կազմել 10 արձանագրություն:
«Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Հաճախորդների՝ դիմակ չկրելու դեպքում պատասխանատվությունը կրում է տնտեսվարող սուբյեկտը: Եղել են նաև դեպքեր, որ աշխատակիցների մի մասը դիմակ չի կրել կամ ոչ պատշաճ է կրել՝ քիթը կամ բերանը բաց: Դա անթույլատրելի է, համարվում է դիմակ չկրել»,- ասաց ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը: