Ստուգայցի հասցեն Աջափնյակ վարչական շրջանն էր, հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Պատվաստված լինելը արդարացում չէ և չի ազատում դիմակ կրելու պարտականությունից, պարզաբանեց ՍԱՏՄ տեսուչը և առևտրի կենտրոնի մենեջերին հորդորեց առանց դիմակի մուտքը թույլ տալ միայն այն հաճախորդներին, որոնք կներկայացնեն փաստաթուղթ, որ դիմակ կրելու հակացուցում, այսինքն՝ շնչառական խնդիրներ ունեն:
Ախտահանման գրանցամատյանն է, որտեղ նշված ամեն ինչ, ըստ տեսուչների՝ համապատասխանում էր սահմանված պահանջներին: 15 օրում իրականացրած 140-ից ավելի ստուգայցից Սննդի անվտանգության տեսչական մարմինը 10 արձանագրություն է կազմել: Տուգանքներ չեն սահմանվել, քանի որ առաջին նախազգուշացումից հետո տնտեսվարողները վերացրել են խախտումները: Այսօրվա ստուգայցի ընթացքում խախտումներ չարձանագրվեցին:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Բոլորը դիմակով են՝ թե՛ հաճախորդները, թե՛ աշխատակիցները, ինչը շատ գովելի է: Ախտահանիչներ բավարար քանակությամբ ունենք, կատարում են ախտահանություն:
Ուժեղացված ռեժիմով ստուգայցերը կշարունակվեն նաև առաջիկա օրերին, հանրապետության ամբողջ տարածքում: