Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են՝ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված և վիրահատված հիվանդը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։
ԲԿ-ից հիշեցնում են՝ երեկ կենտրոն տեղափոխված 17 տուժածներից 14-ը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, իսկ 2-ը՝ տեղափոխվել Երևան։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 27 մարդ: