Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի նախատեսվում է վերանորոգել Լեռնավան համայնքի կենտրոնական ճանապարհը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 24,6 մլն դրամ, որից 7,4 մլն դրամը կհատկացնի պետությունը, 17,2 մլն դրամը համայնքային ներդրում է:
Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 250 մ երկարությամբ և 5,5-6 մ լայնությամբ ճանապարհ: Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը: