Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243981 դեպք, որոնցից 228214-ը` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է: