Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանում իրավիճակը համարում է աղետալի, և, ըստ նրա, ՄԱԿ-ը պետք է պատասխանատու լինի աշխարհում անվտանգության համար, հայտնում է interfax-ը:
Պուտինի կարծիքով՝ դա աղետ է, քանի «ամերիկացիներն ընդհանուր առմամբ շատ պրագմատիկ մարդիկ են, նրանք այս տարիներին Աֆղանստանի վրա ծախսել են ավելի քան 1,5 տրիլիոն դոլար, իսկ արդյունքը զրո է»:
«Եթե նայեք Աֆղանստանում լքված մարդկանց թվին, որոնք աշխատել են Արևմուտքի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար, ապա սա հումանիտար աղետ է»,- շեշտել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանի նախագահը նաև կոչ է արել թալիբներին հնարավորինս շուտ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ մտնել այլ երկրների հետ, ինչը կհեշտացնի իրենց հետ երկխոսություն վարելը:
Միաժամանակ թալիբների ղեկավարությունը հայտնել է, որ Կատարի և Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում են երկու օրից վերաբացել Քաբուլի օդանավակայանը: Երկու պետության ֆինանսական աջակցությունը կազմում է 30 միլիոն դոլար: