Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում` ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Արենի համայնքում կատարվել են լայնածավալ աշխատանքներ։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Արենի համայնքում ներդրվել է 564 միլիոն 490 հազար դրամ։