Երեկ առավոտյան Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ուղևորատար ավտոբուսի՝ ծառին բախվելու պատճառները պարզվում են, կատարվում է քննություն, «Լուրերին» հայտնել են ոստիկանությունից: Այս պահին 31 տուժածից 16-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում:
Նրանցից մեկը գտնվում է Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, մյուսները «Էրեբունի» բժշկական կենտրոնում են:
Արմինե Սանամյան («Էրեբունի» ԲԿ ընդունարանի վարիչ) - Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներից 4-ի վիճակը համարվում է կայուն ծանր, 1-ի վիճակը համարվում է ծանր, որին կատարվել է փայծաղի հեռացում, արհեստական շնչառական ապարատից անջատել են, գիտակից է, բաց վիճակը շարունակում է մնալ ծանր: Վարորդի վիճակը համարվում է կայուն, վերակենդանացման բաժանմունքում է այս պահին, կատարվելու է տեղափոխություն վիրաբուժական բաժանմունք:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան