Սեպտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը:
Իր ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորության, որը բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։
Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։