Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ չի պայքարելու իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար: Իսկ դա ինքնաբերաբար նշանակում է նրա վարչապետության ժամկետի մոտալուտ ավարտը, գրում է BBC-ին:
Սուգան Ճապոնիայի վարչապետ դարձավ ընդամենը մեկ տարի առաջ, երբ նրա նախորդը՝ Սինձո Աբեն, հրաժարական տվեց առողջության պատճառով:
Իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, ընտրված թեկնածուն էլ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Սուգայի որոշումը ոչ ոքի համար անակնկալ չէր: Նույնիսկ այս տարվա հուլիսին Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ շատ փորձագետներ կանխատեսում էին նման շրջադարձ:
Խաղերը հյուրընկալելու նրա կառավարության որոշումը, չնայած Ճապոնիայում համաճարակաբանական վատ վիճակին և հակառակ ճապոնացիների մեծամասնության ցանկություններին, մեծ հարված հասցրեց իր և իր կուսակցության վարկանիշին:
Ճապոնիան ներկայումս ապրում է Covid-19-ի ամենավատ իրավիճակը, բնակչության պատվաստումներն էլ ընթանում են ծայրահեղ դանդաղ տեմպերով: Երկրում գործում է արտակարգ ռեժիմ: