Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռավան բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման, այդ թվում` էլեկտրաէներգիայի, սառը և տաք ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման և ջրահեռացման նոր համակարգերի անցկացման աշխատանքներ։
Կիրականցվեն նաև կտուրի կառուցման, դռների ու պատուհանների, հատակի և կոմունիկացիոն գծերի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը 38 մլն 240 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Մալաք» ՍՊԸ կողմից: