Կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում ոչ միայն տարածման ուժգնությամբ, այլ նաև հիվանդացության ծանր ընթացքով. Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Քաղաքացիները, որոնք նախկինում չեն ունեցել որևէ խրոնիկ հիվանդություն, այլ իրավիճակում չեն եղել, նախորդ շտամների պարագայում շատ ավելի զերծ էին ռիսկերից, ինչը հիմա չենք կարող պնդել»,-ասաց Ավանեսյանը:
Խոսելով պատվաստումների մասին՝ Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքացիների շրջանում դրանց նկատմամբ վստահությունը գնալով մեծանում է:
«Եթե մի քանի ամիս առաջ պատրաստակամ քաղաքացիների շատ փոքր թիվ ունեինք, այսօր դա 40 տոկոսից ավելի բարձր է»,- ասաց նախարարը: