Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս Սևան-Երևան մայրուղու Պտղնի համայնքի հատվածում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից ստուգման է ենթարկվել Ա.Մ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, որտեղ հայտնաբերվել է 7 խմ հողի բերրի շերտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի։
Հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: