Սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվել է Վատիկանի առաքելական նվիրակությունը (դեսպանատուն), որը նախապատրաստվում է բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին ՀՀ-ում և Վրաստանում Վատիկանի առաքելական նվիրակությունը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ջանասիրաբար պատրաստվում ենք Հայաստանում նոր առաքելական նունցիատուրայի (Վատիկանի դեսպանատուն) բացման արարողությանը»,- նշվում է գրառման մեջ:
Կառույցը տեղակայված է Հյուսիսային պողոտայում՝ Ալեքսանդր Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հանրապետության հրապարակի միջև: