Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումների շրջանակում, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։
Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։
Նա ընդգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։