Գերմանիայում բնակություն հաստատած և կրոնական գաղափարախոսության համար «վտանգավոր» որակված 330 մարդուց 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են՝ համաձայն երկրի անվտանգության ուժերի հաղորդած տեղեկության: Այս մասին փոխանցում է Ahval գործակալությունը:
Հուլիսի 1-ի դրությամբ՝ «վտանգավոր» ցուցակի 186 անդամներ արմատական իսլամիստներ են, որոնք ունեն կամ Գերմանիայի քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն:
Ցուցակի 61 անդամը սիրիացիներ, 17-ը՝ իրաքցիներ, և 13-ը ռուսներ են: Եվս 8-ի քաղաքացիության մասին տեղեկություններ չկան, իսկ 2-ը քաղաքացիություն չունեն: