Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ՝ անվանակոչվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի անունով: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Արթուրը Գառնի համայնքից էր՝ Գառնիի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ: 2006 թվականին ավարտել է ՌԴ Ռյազանի օդադեսանտային ռազմական ինստիտուտը և վերադառնալով հայրենիք՝ նշանակվել Արցախի ՊԲ հակահետախուզական ջոկատի, ապա վաշտի հրամանատար:
2013 թվականին ստացել է մայորի, իսկ 2016 թվականին՝ փոխգնդապետի կոչում: Արթուրն անմահացել է 44-օրյա պատերազմի ընթացքում, հետմահու պարգևատրվել «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: