Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդիր է դրել նոր գաղափարներով հնարավորինս օգնել բանակի սպառազինությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը:
«Այդ աշխատանքը կատարվում է, ուղղակի խնդիրն այն է, որ պահանջները շատ մեծ են: Մեր բանակի պահանջների համար շատ մեծ ծավալներ են անհրաժեշտ»,- ասել է Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այժմ խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է:
«Մեր հիմնական մոտեցումն այն է, որ հիմա փորձենք մի քայլ առաջ գնալ նրանից, ինչ կար երեկ, որը նույնիսկ համարվում էր առաջադեմ: Մեր գիտնականների առջև այդ խնդիրն ենք դրել»,- ասաց նախարարը: