Աֆղանստանում «Թալիբան» շարժման՝ իշխանության գալուց առաջ երկրի զինված ուժերին պատկանող ամերիկյան արտադրության զինտեխնիկայի որոշ տեսակներ հայտնվել են Իրանի տարածքում՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Ռազմական տեխնիկայի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:
Իրանական կողմը դեռևս չի արձագանքել համացանցում հայտնված զինտեխնիկայի լուսանկարների հրապարակմանը: Իրանի իշխանություններն ուրախությամբ են ընդունել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման փաստը, սակայն ակնարկել են, որ «Թալիբանի» վերաբերյալ իրենց դիրքորոշումը կախված է շարժման վարքագծից:
«Կառավարությունների հետ մեր հարաբերությունները կախված են մեզ հետ նրանց հարաբերություններից»,- հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: