Սան Դիեգոյի ափերին կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ուղղաթիռ: Հինգ հոգի անհետ կորած է համարվում, մեկին հաջողվել է փրկել՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Ավիավթարի պատճառները հայտնի չեն: «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա ծառայող ռազմական ուղղաթիռը հերթական թռիչքն է իրականացրել: Փրկված զինվորականի առողջական վիճակը կայուն է: Վթարի պահին ավիակրի վրա գտնվող ևս հինգ զինծառայող վիրավորվել է: Ռազմածովային ուժերի ղեկավարությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչպես են նրանք վիրավորվել: