Տեսչական մարմինները շարունակվում են ուժեղացված ստուգայցեր: Փակ տարածքներում և հանրային վայրերում դեռևս արձանագրվում են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր: Մայրաքաղաքի կենտրոնում այսօր շրջայց է իրականացնում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։
«Սկզբնական շրջանում տեսչական մարմնի կողմից միայն նախազգուշացում է տրվում, որպեսզի տնտեսվարողները լիարժեք տեղեկանան իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Իսկ այն տնտեսվարողները, ովքեր 2-րդ անգամ կրկնում են նույն իրավախախտումները, այսինքն՝ չեն հետևում պահանջվող կանոնների պահպանմանը, նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր»,- ասաց ԱԱՏՄ ավագ տեսուչ Լենա Կարապետյանը: