Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բացվել է «Թումո» միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը համալրել է այլ երկրներում արդեն գործող կենտրոնների ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ ընդգծելով «Թումո»-ի առանձնահատուկ լինելը և ներկայացնելով կենտրոնի հայկական արմատների պատմությունը:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել գաղափարն իրագործած անձանց՝ մաղթելով նորանոր հաջողություններ: