Եմենի ռազմավարական Մարիբ քաղաքի համար սկսված նոր հակամարտության ընթացքում զոհվել է կառավարամետ ուժերի 65 զինվորական ու հութի զինյալ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Բախումները սկսվել են կառավարամետ ուժերի դիրքերի վրա հութիների հարձակումից հետո:
«Զոհվել է կառավարամետ ուժերի 22 զինվորական, ևս 50-ը վիրավորվել են: Վերջին 48 ժամում սպանվել է նաև 43 հութի զինյալ»,- հայտարարել են կառավարության զինված ուժերի ղեկավարությունից: