Կատարի իշխանություններն աշխատում են «Թալիբան» շարժման ղեկավարության հետ՝ Քաբուլի միջազգային օդանավակայանը հնարավորիս շուտ վերաբացելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Կատարի արտգործնախարարը՝ հավելելով, որ Ծոցի երկիրն ակնկալում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից՝ փոխանցում է Al Jazeera-ն:
«Ջանասիրաբար աշխատում ենք և հուսով ենք, որ կկարողանանք հնարավորինս շուտ վերագործարկել այն: Հուսով ենք՝ առաջիկայում լավ լուրեր կլսենք»,- հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Ալ Թանին: