«Իդա» փոթորկի պատճառով Նյու Յորքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ՝ փոխանցում է Al Jazeera-ն: Ուժգին քամիների հետևանքով ամերիկյան մեգապոլիսում և հարակից շրջաններում համատարած հեղեղումներ են առաջացել: Հեղեղվել են Նյու Յորքի մետրոյի բազմաթիվ կայարաններ: Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորում են առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից: Եղել են ավերածություններ:
Ավելի վաղ բնական աղետի պատճառով արտակարգ իրավիճակ էր հայտարարվել նաև Նյու Ջերսիում, որտեղ մահացել է մեկ մարդ:
«Իդա» փոթորկից առավելապես տուժել է Լուիզիանա նահանգը: Հարյուր հազարավոր տներ հոսանքազրկվել են, եղել են ավերածություններ: