Իրանի ռազմածովային ուժերի նոր հրամանատարը վերահաստատել է Իսլամական Հանրապետության՝ տարածաշրջանի անվտանգության խաթարմանն ուղղված թշնամական գործողություններին հակազդելու հանձնառությունը՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
«Միջազգային բանակային խաղեր 2021»-ի շրջանակում իրականացված դայվինգի մրցումների ավարտին նոր հրամանատարը նշել է իրանական կողմի՝ այլ երկրների հետ խաղաղ ու բարեկամական հարաբերություններ ունենալու ձգտման մասին:
«Իրանը երբեք որևէ երկրի թույլ չի տա ռազմատենչ ձևաչափով խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը»,- ընդգծել է իրանցի բարձրաստիճան զինվորականը: