Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ԱԻՆ-ը կոչ է անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում: