Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ:
Մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունների կատարումը: