ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ խոսելով բնապահպանական աղետի եզրին գտնվող գետի մասին:
«Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե՝ արդեն մասամբ անվերադարձ)։
Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ: Առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող ՓՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ, սահմանված էկոթողքի ակնհայտ-առերևույթ խախտման հետևանքով։
Երկրորդ նկարում նույն պատվարն է մեր այցելության լուրը տարածքում գործող ՓՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո։
Հ.Գ. Վայրը հատուկ չեմ մատնանշում. այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ և վարչարարություն։
Հ.Գ. Բնապահպանական օրենսդրության պահպանման, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման և, առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար ենք ծավալում և չենք ընկրկելու երբեք։
Ավելի ուշ հաղորդագրություն կտարածենք»,- գրել է Պետրոսյանը։