Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ երկրում ռուսերենի օգտագործումը չպետք է խոչընդոտվի, և առաջարկել է քաղաքակիրթ մոտեցում լեզվի հարցում, գրում է ТАСС-ը:
Նախագահը հիշեցրել է, որ օրենքի համաձայն՝ ռուսաց լեզուն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի, և օրենքն արգելում է միջամտել դրա օգտագործմանը:
Միաժամանակ, Տոկաևը կարծում է, որ նրանք, ովքեր իրենց ապագան կապում են Ղազախստանի հետ, «պետք է ձգտեն սովորել ղազախերեն»:
«Սա պետք է լինի հայրենասիրության առաջին նշանը: Եթե մեր երիտասարդները սովորեն այլ լեզուներ, ներառյալ ռուսերենը, վատ չէ: Ռուսաստանի և Ղազախստանի միջև սահմանն ամենաերկարն է աշխարհում: Ռուսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է: Մենք պետք է քաղաքակիրթ վերաբերվենք այս հարցին»,- ասել է պետության ղեկավարը:
Տոկաևը համոզված է, որ աջակցելով բազմակարծությանը, հնարավոր է ճնշել արմատականության ցանկացած դրսևորում, թույլ չի տրվի ոտնձգություն պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:
Ղազախստանում ղազախերենը պետական լեզու է, ռուսերենը՝ պաշտոնական: