Al Jazeera հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը չի ներառի երկրի նախկին վարչակազմի ներկայացուցիչներին: Հիմնական պաշտոնները տրվել են «Թալիբան» շարժման առաջնորդներին: Հայտնի է, որ Աֆղանստանի կառավարությունը կգլխավորի խմբավորման առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան:
Աֆղանստանի ԱԳՆ ղեկավար է նշանակվել թալիբների քաղաքական թևի ղեկավար մոլլա Աբդուլ Հանի Բարադարը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Գուանտանամոյի բանտի նախկին բանտարկյալը, ներքին գործերի նախարար էլ նշանակել են «Թալիբանի» ղեկավարներից մեկի որդուն: Կառավարության վերջնական կազմը պատրաստ կլինի մի քանի օրից: