15 աուդիոգիրք անգլերեն արդեն հասանելի է. Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանը մոտ 3 ամիս է՝ ներկայացված է Izi travel հավելվածում։
Բալասան Հարությունյան (Գրատպության թանգարանի վարիչ) - Աշխատանքներ տարվում են, որպեսզի ամբողջ մեր հայ գրատպության պատմությունը, 500-ամյա պատմությունը «Իզի Թրավել» նախագծում ներկայացվի, որովհետև սա շատ լայն հնարավորություն է տալիս մոտ 500-ամյա պատմությունը միջազգային լսարանին ներկայացնելու:
Նախագիծը գործում է 70 երկրում, ավելի քան 60 լեզվով: Գրատպության թանգարանի ցուցասրահում առկա նմուշները դեռ ամբողջությամբ առցանց ներկայացված չեն, միայն մի հատվածն է։ Հիմա աշխատանքներ են տարվում աուդիոգրքերը հայերեն թարգմանելու համար։
Հայաստանի մի շարք թանգարաններ արդեն միացել են izi travel-ին: Թանգարանի տնօրենի խոսքով՝ սա հնարավորություն է ինչպես օտարերկրացիներին հայ գրատպության պատմությանը ծանոթացնելու, այնպես էլ տեղացիներին թանգարան բերելու ու այս միջավայրին հարազատ դարձնելու համար։
Բալասան Հարությունյան - Այս նախագիծն ունի նաև վիճակագրության ճկուն համակարգ, որի օգնությամբ հնարավոր է պարզել, թե օրական ինչքան են այցելում, ինչքան են լսում: Ակտիվ գործող 12 հազար թանգարան կա, շաբաթական 5-10 թանգարան է միանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամսվա կտրվածքով 1,5-2 մլն ունկնդիր լսում է, հետևում է աշխարհի աուդիոպատմությունները:
Անվճար այս հարթակից օգտվելը բավական հեշտ է և արագ։ Աուդիոգրքերից բացի, կայքում հնարավոր է գտնել ընտրված թեմային առնչվող հավելյալ տեղեկություն։
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան