Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը: Հանրապետությունում բացվել են բոլոր կրթական հաստատությունների՝ դպրոցների, բուհերի, միջնակարգ-մասնագիտականների դռները: Օրվա խորհուրդը կարևոր է՝ ապագային միտված:
Կրթության շնորհիվ, հետևողականորեն ստացած գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել անձնական, համազգային, համամարդկային իղձերի իրականացման:
«Լուրերի» նկարահանող խմբերն այցելել են հանրապետության տարբեր կրթօջախներ, և առաջիկա թողարկումների ընթացքում կպատմեն, թե ինչպես է մեկնարկել ուսումնական տարին: