Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 4778-ով` գրում է jnews.ge կայքը: Մեկ օրում ապաքինվել է 4753 մարդ, մահացել՝ 79-ը: Համաճարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակի 549811 դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 43741 թեստ, որից 31605-ը՝ արագ հակագենի թեստով և 12136-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 10.92%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10.26%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 9.76%:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 549811 դեպք, որից 493414 մարդ ապաքինվել է, 7408-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 184 306 մարդ, օրական՝ 25670:
78 պացիենտ գտնվում է կարանտինային ռեժիմում, 7457-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ, 2840 մարդ գտնվում է «քովիդ» հյուրանոցում: