«Հաղթահարելով աղքատությունը» խորագիրն է կրում «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։
Այն իրականացվում է Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների, նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ֆինանսավորմամբ:
Եռամյա ծրագիրը նպատակ ունի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի հինգ մարզում աղքատության մեջ հայտնված խոցելի՝ մոտ 11 հազար անհատի:
Կրթական ծրագրերով նրանց հնարավորություն է ընձեռվելու, սեփական բիզնես հիմնելով, հաղթահարել աղքատության շեմը:
Աննա Ժամակոչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ինքնուրույն քայլերով դուրս գալ, հաղթահարել աղքատությունը: Քայլ առ քայլ, նախ՝ սովորել, հմտություններ ունենալ, հետո նաև միջոցներ ձեռք բերել և դրանով իսկ դուրս գալ նպաստառուների համակարգից:
Միրա Անտոնյան (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ) - Նոյեմբերին մենք կընտրենք առաջին 600 շահառուներին, ովքեր կանցնեն բիզնես դասընթացներ, և շատ հույս ունենք, որ մենք ի վերջո կունենանք առաջին 300 նպաստառու ընտանիքները: